Իրաքը մտադիր է առաջիկայում Երևանում վերաբացել իր դեսպանատունը 6 սեպտեմբերի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին: Այս մասին հաղորդում է նախագահյի մամուլի ծառայությունը: Նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Իրաքի փոխվարչապետը վստահեցրել է, որ Իրաքի իշխանությունները ջանք չեն խնայի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ցանկալի մակարդակին հասցնելու համար: Ռոշ Նուրի Շավեյսն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը ձեռք բերված պայմանավորվածությունները կտեղափոխի գործնական հարթություն և վստահեցրել է, որ իրաքյան կողմը պատրաստ է բարձր մակարդակով այդպիսի հանձաժողով ձևավորել: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է առաջարկը և ընդգծել, որ հայկական կողմը ևս պատրաստ է կարճ ժամկետում ձևավորել միջկառավարական հանձնաժողով: Իրաքի փոխվարչապետը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է նաև մոտ ապագայում Երևանում Իրաքի դեսպանության վերաբացման՝ իր երկրի մտադրության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և համերաշխության հաստատմամբ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամ Իրաքը հաջողությամբ կհաղթահարի բոլոր ընթացիկ խնդիրներն ու կայուն զարգացում կապրի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |