«Չորրորդ ինքնիշխանություն». Սյունքի մարզպետի շուրջ նոր սկանդալ է հասունանում![]() 7 սեպտեմբերի 2012 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ «ՉԻ» աղբյուրների, Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել: Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Հսւմբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ այղ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը՝ դրա դիմաց ոչինչ չվճարելով: Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը՝ ասելով, «հետո, հետո կխոսամ»: Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին՝ իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |