ԿԱՆԱԴԱԿԱՆ «TRANSEURO ENERGY» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿՍԿՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՈՐՈՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ23 փետրվարի 2005 - 19:06 AMT PanARMENIAN.Net - «Transeuro Energy» կանադական կորպորացիան (նախկին Indusmin Energy) նախապատրաստական աշխատանքներ է սկսել Հայաստանի Արմավիրի մարզի այսպես կոչված արտոնագրային բլոկումT նավթի եւ գազի որոնման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ Էներգետիկայի նախարարության ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Աղաբալյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Աղաբալյանի խոսքերով, եղանակային պայմանների բարելավման հետ կորպորացիան դաշտային աշխատանքներ կսկսի առաջին հորատանցքի հիմնադրման նպատակով: «Transeuro Energy»-ն իր ջանքերը կենտրոնացրել է բնական գազի պաշարների որոնման վրա: Վարչության պետը պարզաբանել է, որ Հայաստանը միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ տարածքում, որը չունի նավթավերամշակման հզորություններ, սակայն միեւնույն ժամանակ ունի զարգացած գազատրանսպորտային համակարգ: Այդ առնչությամբ գազի արդյունահանումը արդյունաբերական օգտագործման համար ավելի հեռանկարային է, քան նավթինը: Առաջին հինգ տարիների ընթացքում կորպորացիան պարտավորվել է նվազագույնը 10,5 մլն դոլար ներդնել Արմավիրի մարզում գազի եւ նավթի որոնման նպատակով, հաղորդել է Ա.Աղաբալյանը: Նա ավելացրել է, որ երկրորդ արտոնագրային բլոկի գծով «Transeuro Energy»-ին դարձել է հայ-ամերիկյան երկրաբանահետախուզական ընկերության իրավահաջորդը, գնելով նրա իրավունքներն ու պարտավորությունները, եւ խոսքը գնում է արդեն սկսած աշխատանքների ժամկետի երկարացման մասին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |