FAO-ի գլխավոր տնօրեն. Ընթացիկ գները չեն արդարացնում համաշխարհային պարենային ճգնաժամի մասին լուրերը![]() 7 սեպտեմբերի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հռոմում FAO-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում FAO-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան ասել է. «Թվերը հուսադրում են: Չնայած նրան, որ մենք պետք է զգոն լինենք, ընթացիկ գները չեն արդարացնում լուրերը համաշխարհային պարենային ճգնաժամի մասին: Սակայն միջազգային հանրությունը կարող է և պետք է միջոցներ ընդունի, որպեսզի հանգստացնի շուկաները»,- հավելել է նա: FAO-ի պարենային գների ինդեքսը հուլիսին աճել է 6 տոկոսով երեք ամիս շարունակ նվազումից հետո, ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունում: Նոր ինդեքսը ցույց է տվել, որ հացահատիկի և բուսական ու կենդանական ճարպերի գներն օգոստոսի աննշան են փոխվել: Շաքարի գները կտրուկ նվազել են, ինչը փոխհատուցել է մսամթերքի և կաթնամթերքի գների բարձրացումը: FAO-ի պարենային գների ինդեքսը 2012-ի օգոստոսին կազմել է 213 կետ և հուլիսից անփոփոխ մնացել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |