Խոշոր վթար Մարտունի քաղաքում. Կան զոհեր և վիրավորներ![]() 7 սեպտեմբերի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունու Կամոյի 36 շենքի մոտ («Մուշ» սուպերմարկետի մոտակայքում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգա¬մանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 33 ՏՕ 926 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Շիրակ Արշակյան), «ՎԱԶ-21010» մակնիշի 16 ՏՕ 580 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Վարդան Վարդանյան) և «Աուդի Ա-8» մակնիշի 05 ՏԼ 033 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Տիգրան Զիրոյան) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տուժածներ` Տ. Զիրոյանը և նրա ուղևորներ` 1983 թ. ծնված Դավիթ Գևորգյանը, 1984 թ. ծնված Արմեն Ասլանյանը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Շ. Արշակյանը, ուղևոր` 1981 թ. ծնված Վարդան Կիրակոսյանը և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Վ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք¬ներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Վ. Վարդանյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1954 թ. ծնված Մանվել Մուրադյանի դին: Ըստ բժիշկների` Դ. Գևորգյանի առողջական վիճակը ծանր է, Ա. Ասլանյանինը և Տ. Զիրոյանինը` միջին ծանրության, Շ. Արշակյանինը և Վ. Կիրակոսյանինը` բավարար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |