Մայքլ Միֆսուդ. Անկասկած, Հայաստանի դեմ խաղալը բարդ կլինի![]() 7 սեպտեմբերի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Մալթայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մայքլ Միֆսուդը ասել է, որ տեսել է Հայաստանի հավաքականի խաղերը և նրան չի կարելի թերագնահատել: «Հայաստանի ֆուտբոսլիտներն արագ են գործում և միշտ առաջ են շարժվում: Անկասկած, Հայաստանի դեմ խաղալը բարդ կլինի: Սակայն, մենք պատրաստ ենք խաղին և կանենք հնարավորը»,-Միֆսուդի խոսքն է մեջբերում Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ հիանալի մարզավիճակում է գտնվում: Խաղը Մալթայի ու Հայաստանի միջև 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 22:00-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |