Շախմատի Օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Հոլանդիայի հետ խաղում![]() 7 սեպտեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի կունենա շախմատի համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին 10-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 15 միավորով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ հավաքականների հետ կիսում է 1-4-րդ տեղերը, կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ: Հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են շախմատիստների անունները, ովքեր կմրցեն միմյանց հետ: Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Լյուկ Վան Վելիի, Վլադիմիր Հակոբյանը` Իվան Սոկոլովի, Գաբրիել Սարգսյանը` Յան Սմիթսի: Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |