Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ![]() 7 սեպտեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ: Արդեն հայտնի են հավաքականների կազմերը: Էլինա Դանիելյանը կխաղա Տատյանա Կոսինցևայի հետ, Լիլիթ Մկրտչյանը` Վալենտինա Գունինայի, Լիլիթ Գալոյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Մարիա Կուրսովան` Նատալյա Պոգոնինայի: Հայ շախմատիստուհիները հավաքել են 14 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ տեղը, իսկ Ռուսաստանը 2-րդ տեղում է: Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |