Թոբիաս Բիլսթրյոմ. Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր![]() 7 սեպտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երևան է ժամանել մասնակցելու «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաև հավելեց, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պարբերականությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Բիլսթրյոմը նույնպես նշեց, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր և գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ և ընդգծեց, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաև միգրացիոն բնագավառում: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |