«Ժառանգությունը» կմասնակցի նախագահական ընտրություններին, եթե «ֆորս մաժոր» չլինի![]() 7 սեպտեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, եթե «ֆորս մաժորային» իրավիճակներ չստեղծվեն: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թե ի՞նչ նկատի ուներ Մարտիրոսյանը «ֆորս մաժոր» ասելով, չմանրամասնեցч նշելով, որ շատ բան կարող է պատահել: Նա, որպես նախագահի թեկնածու իր կուսակցությունից տեսնում է առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նշելով, որ կուսակցության շատ անդամներ համամիտ են իր հետ: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդդիմադիր մյուս կուսակցություններն էլ, հավանաբար, կունենան իրենց թեկնածուին, ինչը, սակայն, իրենց պայքարին չի խոչընդոտի: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա քաղաքական գործչի կարծիքով ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածուն ունենալ, սակայն չի բացառվում, որ կսատարի ՀՀ գործող նախագահին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |