Իրաքի փոխվարչապետը պատմական է համարում Հայաստան կատարած այցելությունը![]() 7 սեպտեմբերի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, և ընդգծեց, որ այցն ունի նաև կարևոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշեց, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծեց, որ Երևանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին: Իրաքի փոխվարչապետը վերահաստատեց իր կառավարության որոշումը Երևանում դեսպանատուն բացելու վերաբերյալ: Զրուցակիցները քննարկեցին հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարևորվեց նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր փոխանակեցին Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Հհ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |