Մալթա- Հայաստան. Վիճակագրությունը հայկական թիմի օգտին է![]() 7 սեպտեմբերի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 7-ին, մեկնարկում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկում է Մալթայի հետ խաղով: Այս երկու հավաքականները միմյանց հետ մրցել են երեք անգամ, և երեք անգամն էլ հաղթանակ է տոնել Հայաստանի ընտրանին: Հետաքրքիր է, որ բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են նվազագույն` 1:0 հաշվով: Առաջին անգամ թիմերը հանդիպել են 1994 թվականին Երևանում, իսկ մյուս երկու խաղերը կայացել են 2007 և 2008 թվականներին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում: Հենց այս մարզադաշտում էլ այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կմեկնարկի Մալթա- Հայաստան ընտրական հանդիպումը: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի ընտրանուն, որի հաղթանակը գնահատվում է 1,48, այն դեպքում, երբ Մալթայի հաղթանակը գնահատվում է 7,20. Հայաստանի հավաքականն ընդգրկված է ընտրական B խմբում, որտեղ այսօր իրենց ուժերը կչափեն նաև Բուլղարիայի և Իտալիայի հավաքականները, իսկ մեկ օր անց` սեպտեմբերի 8-ին, կկայանա Դանիա- Չեխիա խաղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |