Երևանի կոնյակի գործարանն այս տարի կմթերի խաղողը 140 դրամով 1 կգ համար![]() 7 սեպտեմբերի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սեպտեմբերի 10-ին ձեռնամուխ կլինի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), սեպտեմբերի 11-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), սեպտեմբերի 20-ին` Բերդ քաղաքի մասնաճյուղում (Տավուշի մարզ) խաղողի մթերման գործընթացին: «Այս տարի մենք կմթերենք մինչև 24 000 տոննա խաղող, ինչը 3000 տոննայով ավելի է անցած տարվա ցուցանիշից»,- սեպտեմբերի 7-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ավելին, նրա խոսքով, այս տարի որոշում է ընդունվել մթերել ողջ խաղողը, որը կարող են առաջարկել Տավուշի մարզի գյուղացիները, ինչը թույլ կտա թեթևացնել հանրապետության սահմանամերձ շրջանի բնակիչների սոցիալական դրությունը: Ինչ վերաբերվում է մթերման գնին, ապա այստեղ ԵԿԳ-ն հետևում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած գնին. լավ խաղողը պետք է մթերել 1 կգ համար 140 դրամով: Ինչպես հաղորդել է Գրիգորյանը, նման գին է սահմանվել Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար, իսկ Տավուշի մարզի մասնաճյուղի համար 1 կգ խաղողի մթերման գինը կազմում է 130 դրամ: Յուրաքանչյուր գյուղացի իր բերքի դիմաց գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո առավելագույնը տասը բանկային օրվա ընթացքում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |