ԵԿԳ-ն առաջին անգամ երկարաժամկետ պայմանագրեր կկնքի խաղողագործների հետ

ԵԿԳ-ն առաջին անգամ երկարաժամկետ պայմանագրեր կկնքի խաղողագործների հետ

PanARMENIAN.Net - 2013 թվականի գարնանից Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջին անգամ 9 տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրեր կկնքի խաղողագործների հետ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Ըստ նրա, այդ պայմանները թույլ կտան գյուղացուն չապրել միայն այսօրվա օրով: Ինչպես նշել է տնօրենը, շատերը կկարողանան օգտվել բանկային ծառայություններից՝ նորացնելու համար այգիները, որոնք նրանք ժառանգել են «նույնիսկ ոչ թե հայրերից, այլ պապերից»:

Արա Գրիգորյանը պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ խաղողագործությունը Հայաստանում լուրջ խնդրի առջև է կանգնած, երբ այգիները հնանում են, և հնարավոր 22-23 տոննայի փոխարեն հաջողվում է հավաքել 7-8 տոննա:

Սկզբնական շրջանում նման պայմանագրերը կկազմեն պայմանագրերի ընդհանուր թվի 30 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---