Առաջիկա 2 ամսում ArArAt կոնյակի առաջին խմբաքանակը դուրս կգա Սլովենիայի և Չեխիայի շուկա

Առաջիկա 2 ամսում ArArAt կոնյակի առաջին խմբաքանակը դուրս կգա Սլովենիայի և Չեխիայի շուկա

PanARMENIAN.Net - 2011/2012 ֆինանսական տարում Երևանի կոնյակի գործարանին (ԵԿԳ) հաջողվել է զգալիորեն ընդլայնել ArArAt կոնյակի արտահանման աշխարհագրությունը: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտարարել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը ամփոփիչ մամլո ասուլիսում, ակնկալվում է վաճառքների աճ Եվրոպայի երկրներում: Այստեղ հիմնական շուկան շարունակում է մնալ Գերմանիան:

Ավելին, դիստրիբյուտորական ընկերության միջոցով «Պեռնո Ռիկարին» հաջողվել է պայմանավորվել Սլովակիա և Չեխիա առաքումների մասին, առաջին խմբաքանակը այդ շուկայում կհայտնվի արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

ArArAt հայկական կոնյակի նախնական առաքումներն են իրականցվում նաև Մոնղոլիա, Վիետնամ և Հոնգկոնգ, ինչպես նաև Հունաստան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա և Ուզբեկստան:

Ինչ վերաբերում է չինական շուկային, ապա ընկերության ղեկավարը նշել է, որ «կպահանջվի 20-25 տարի բացատրելու համար չինացիներին, թե ինչ է Հայաստանը և որտեղ է այն գտնվում, չհաշված այն ջանքերը, որ կպահանջվեն բացատրելու համար թե ինչ է հայկական կոնյակն ու ինչ տեղ է զբաղեցնում այդ շուկայում ԵԿԳ-ն»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---