Հայաստանի ԱԱՊ-ն զայրացած է Հունգարիայի ներկա իշխանությունների պահվածքից 7 սեպտեմբերի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունը, կենտրոնական ու մարզային պալատների աշխատակազմերը, Պալատներին անդամակցող ավելի քան երեք հազար փոքր ու միջին ձեռնարկությունների կոլեկտիվները, արտասահմանյան ներկայացուցչությունները վրդովմունքով, զարմանքով և խորը հիասթափությամբ ընդունեցին Եվրամիության անդամ Հունգարիայի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ ազգային ատելության հողի վրա կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ոճրագործին Ադրբեջանին փոխանցելու հրեշավոր որոշումը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԱՊ նախագահության հայտարարությունում: «Ինչպես և սպասվում էր, ու այդ մասին քաջատեղյակ էին Հունգարիայի իշխանությունները, մարդասպանը Ադրբեջանի նախագահի կողմից արժանացավ ներման և հերոսացման: Համաշխարհային պատմությունը՝ ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության գլուխն իրեն նույնացնում է մարդասպանի հետ: Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիևն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլ նաև առողջ բանականությանը և քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին: Այն, որ Ադրբեջանում տևական ժամանակ որպես պետական քաղաքականության գերակա խնդիր է դիտվում հայատյացությունն ու ֆաշիզմը, բոլորին է հայտնի, բայց որ Եվրամիության անդամ, պետության մեջ էլ ինչ-ինչ նյութական շահագրգռվածությունների ակնկալիքով արդարությունը ստորադասվում է փողին, առավել վրդովեցուցիչ ու աններելի է: Սաֆարովը փաստորեն դարձավ համամարդկային արժեքներ դավանող եվրոպական պետության ամոթն ու խարանը: Իլհամ Ալիևը, Հունգարիայի ուխտադրուժ մեղսակցությամբ Բաքու վերադարձնելով մարդասպանին ու նրան հերոսացնելով, հերթական անգամ ցույց տվեց աշխարհին, որ ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչակումը և ԼՂՀ-ի կայացումն այլընտրանք չունեն: Այնուամենայնիվ, մեզ չի կարող չզայրացնել նաև Հունգարիայի ներկա իշխանությունների պահվածքը: Վերջիններս միթե չգիտեն սեփական ժողովրդի պատմությունը, որի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում հերոսացել են բազմաթիվ հայեր, որոնցից Հունգարիայի ազգային հերոսներ են հռչակվել օսմանյան կայսրության դեմ հերոսական պայքար մղած հայազգի զորավարներ Էռնե Կիշը, Վիլմոշ Լազարն ու Յանոշ Ցեցը, նախարարական կարևորագույն պորտֆելների արժանացել Էրնեստ Դանիելը, Լասլո Լուկաչը, Գեորգ Լուկաչը: Հայտնի է, որ այսօր Հունգարիայի տնտեսության վիճակը նախանձելի չէ, սակայն անընդունելի է սեփական խնդիրների լուծումը քաղաքակիրթ ողջ աշխարհի արհամարհանքին ու դատապարտմանն արժանացած անբարոյական քայլի միջոցով: Մենք երիցս դատապարտում ենք Հունգարիայի իշխանությունների անարդար որոշումը և ակնկալում, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ինչպես նաև բարեկամ հունգար ժողովուրդը կասեն իրենց վճռական խոսքը»,- նշվում է հայտարարությունում: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |