Հայաստանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ հացաբուլկեղենի գներն աճել են 1,3 տոկոսով 7 սեպտեմբերի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ հացաբուլկեղենի գներն ավելացել են 1.3 տոկոսով: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Միաժամանակ, նրա խոսքով, 2012-ի օգոստոսին 2011-ի նույնշրջանի համեմատ այդ մթերքների գներն աճել են 5 տոկոսով: «Դա հիմնականում պայմանավորված է բարձր տեսակի ալյուրի գնի բարձրացմամբ: Դիտարկված 8 ամիսներից (2012-ի հունվար-օգոստոս) 7 ամիսների ընթացքում գներն արձանագրել են 0.2-3.6 տոկոս աճ, իսկ 8 ամիսների ընթացքում այդ շուկայում գնաճը կազմել է 15.3 տոկոս: Միաժամանակ, շուկայում առաջին տեսակի ալյուրի գնաճը 8 ամիսների ընթացքում կազմել է 7.8 տոկոս»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |