Ռասմուսենը մեղադրել է Բաքվին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մեղադրում է Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու մեջ, քանի որ վերջինս ներում է շնորհել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և դրա համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չպետք է վերսկսվի»,-ասել է Ռասմուսենը Բաքվի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ «վեճը չունի ռազմական լուծում»: «Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշմամբ: 2004թ. նրա գործած արարքը հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի, քանի որ դա նվազեցնում է վստահությունը և չի նպաստում խաղաղ կարգավորմանը»,-ասել է Ռասմուսենը, որն ավելի ուշ պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |