ԱՄՆ կոնգրեսական. Միացյալ Նահանգները շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ

ԱՄՆ կոնգրեսական. Միացյալ Նահանգները շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարևորեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փոխայցելությունները:

Դեն Բարթընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ լինելով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ՝ ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանին առնչվող խնդիրները և ուրախ է Երևան այցելելու և Հայաստանի իշխանությունների հետ միջազգային օրակարգի տարբեր հարցեր քննարկելու հնարավորության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս ենթատեքստում կոնգրեսական Բարթընն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---