Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը արդեն 29 թիմ է գրանցվել 7 սեպտեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը: Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք և լրացնել մասնակցության հայտը: Մինչ այժմ 29 թիմ արդեն իսկ գրանցվել է առաջնությանը և ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների իրենց նախագծերը: Մասնակից թիմերի և համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը և խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը: Դասընթացը կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ opengame@uite.org հասցեին: Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |