Ռամիլ Սաֆարովն անհետացել է, հավանաբար, Բաքուն թաքցնում է իր «հերոսին»

Ռամիլ Սաֆարովն անհետացել է, հավանաբար, Բաքուն թաքցնում է իր «հերոսին»

PanARMENIAN.Net - Հայ սպային կացնահարած և Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած Ռամիլ Սաֆարովն «անհետացել է»: Ինչպես հայտնում է 1 news.az-ը, Սաֆարովի գտնվելու վայրը չի բացահայտվում «անվտանգության նկատառումներով»: Նշվում է, որ Սաֆարովը «անվտանգության նկատառումներով փոխել է բնակության վայրը»: «Ես տեսել եմ Ռամիլին միայն վերադարձի օրը: Դրանից հետո մենք չենք տեսնվել: Նա տուն չի գալիս, և ես չգիտեմ, թե նա որտեղ է: Չգիտեմ, որտեղ է նրա նոր բնակարանը: Նա չի էլ զանգահարում»,-հայտարարել է Ռամիլ Սաֆարովի հայրը՝ Սահիբ Սաֆարովը:

Նախօրեին Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատան քարտուղար Ռաշադ Սաֆարովը հայտարարել էր, թե իբր Հունգարիայի իրավապահ մարմիններն իրազեկվել են «նամակի և ստացած սպառնալիքների մասին», որի առնչությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Մասնավորապես, կուժեղացվի շուրջօրյա հերթապահությունը դեսպանատան, դեսպանի նստավայրի ու աշխատակիցների տների մոտ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---