Իտալացի գործարարներին հետաքրքրել է Հայաստանի գյուղատնտեսությունը

Իտալացի գործարարներին հետաքրքրել  է Հայաստանի գյուղատնտեսությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց ուղեկցում էին Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ:

Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանն անդրադարձավ այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները: ,- նշեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Սկապինին նշեց, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում:

:

Այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկեց համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացան, հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---