Հայաստանի նախագահը մասնակցել է Արցախի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը 7 սեպտեմբերի 2012 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի զորահանդեսին՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ Այսօր երեկոյան ՀՀ նախագահը կմասնակցի նաև այդ առիթով կազմակերպված համերգին, որին ելույթ կունենա նաև աշխարհահռչակ «Forbidden Saints» խումբը: Հունիսի 19-ին կայացած ընտրություններում նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը, ում օգտին քվեարկել են 47095 ընտրողներ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |