Պարզվում է` Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները «Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն» 7 սեպտեմբերի 2012 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արաբական գարունը և խաղաղությունը նոր Մերձավոր Արևելքում. Իսլամական և քրիստոնեական հեռանկարներ» կոնֆերանսին ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցին, հաղորդում է թուրքական Sondakika կայքը: Ըստ տեղեկատվության, Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է, որ «Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն և մեծ հուզմունքով ընկալվել»: «Հայկական հարցի վերաբերյալ ևս Թուրքիան միշտ կողմ է հանդես եկել գաղտնի աքրխիվների բացմանը, և այն պատմաբանների ու այլ գիտնականների դատին ներկայացնելուն»,-ընդգծել է Էրդողանը: Ընդ որում, նա հայտարարել է, որ 10 տարիների ընթացքում, երբ ինքը պաշտոնավարել է որպես վարչապետ, երկրում «իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, այդ թվում` կրոնական փոքրամասնություններին իրենց իրավունքները վերադարձնելու ուղղությամբ»: Ընդգծենք, որ, երևի հենց այդ «հանդուրժողականության» պատճառով Օսմանյան Թուրքիայում իրականացվեց հայերի, ինչպես նաև ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանություն: Միայն Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, որի մասին արխիվային տվյալները Թուրքիան հրաժարվում է հրապարակել, գերազանցում է 1.5 մլն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |