ՄԱԿ-ը Սաֆարովի մասին. Էթնիկ հողի վրա իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն, այլ ոչ թե փառաբանվեն![]() 7 սեպտեմբերի 2012 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը լուրջ անհանգստություն է արտահայտել` կապված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործի հետ: Վերջինս ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում` 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու պատճառով: «Միջազգային ստանդարտները, որոնք վերաբերում են լուրջ հանցագործությունների համար պատասխանատվությանը, պետք է պահպանվեն»,-Ժնևում կայացած ճեպազրույցին հայտարարել է մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլլը: Նա ընդգծել է, որ էթնիկ ատելությամբ դրդապատճառավորված նման ծանրության հանցագործությունները պետք է քննադատվեն, իսկ դրանց մեղավորները` համապատասխանաբար պատժվեն, այլ ոչ թե փառավովեն առաջնորդների և քաղաքական գործիչների կողմից: Նա ասել է, որ լիովին կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքը այս հարցի վերաբերյալ, ովքեր ավելի վաղ այս շաբաթ իրենց խորին անհանգստությունն էին արտահայտել «այն վնասի առնչությամբ, որը հասցվում է խաղաղ գործընթացին և կողմերի միջև վստահությանը ներմամաբ և հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձով»,-հաղորդում է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |