Հայաստան- Մալթա. Առաջին կեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել![]() 7 սեպտեմբերի 2012 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում ավարտվեց Մալթա- Հայաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը հայ ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն: Առաջին իսկ րոպեներից նրանք նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և սկսեցին կազմակերպել մի շարք գրոհներ: Հանդիպման 17 րոպեին հայ ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը. Հենրիկ Մխիթարյանը մուտք գործեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանին, վերջինս էլ գնդակը թողեց Լևոն Հայրապետյանին: Սակայն Հայրապետյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Այս գրոհից հետո Հայաստանի ընտրանին սկսեց էլ ավելի կազմակերպված ու արագ գործել, սակայն վտանգավոր գրոհներ չէր հաջողվում կազմակերպել: Իսկ 30-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն այն չհաշվեց, և հաշիվը մնաց նույնը` 0:0: Ու չնայած տարածքային հսկայական առավելությանը, Հայաստանի թիմն առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |