«Հրապարակ». ՀԱԿ-ում Զուրաբյանից դժգոհները հավաք են կազմակերպել

«Հրապարակ». ՀԱԿ-ում Զուրաբյանից դժգոհները հավաք են կազմակերպել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ի տեղեկություններով, վերջին օրերին ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ Ապարանի շրջանի ուխտատեղիներից մեկում հավաք է տեղի ունեցել:

Դրան մասնակցել են ՀԱԿ անդամներ, ովքեր ընդհանուր առմամբ դժգոհ են Կոնգրեսի ներկա մարտավարությունից եւ հատկապես Լեւոն Զուրաբյանի՝ ՀԱԿ ղեկավարության կողմից ստացած աչք ծակող արտոնությունների փաստից: Ջհանգիրյանի նախաձեռնած հավաքում քննարկել են, այն հարցը, որ ճիշտ կլինի Կոնգրեսը հայտարարի իր մարտավարությունը փոխելու մասին, այլապես նախագահականի ժամանակ կարող են խայտառակ լինել:

Այս հավաքում ուշագրավը թերևս այն է եղել, որ, ըստ մեր աղբյուրի, մասնակցել են նաևՀԱԿ-ը լքած «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սմբատ Այվազյանը, Ժորա Սափեյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը, իսկ դա հաստատում է այն խոսակցությունները, որ վերջիններս դուրս են եկել կուսակցությունից:

Ժորա Սափեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը եւ «Հանրապետությունից» նշված անդամները մասնակցել են նման հավաքի: Սափեյանն ասաց, որ այդ պահին իր հետ է նաեւ Մուշեղ Սաղաթելյանը, որի անունից նույնպես հերքում է տեղեկությունը: Փոխարենը հարցին, թե իրենք այցելո՞ւմ են «Հանրապետության» գրասենյակ եւ արդյո՞ք մասնակցում են կուսակցության գործերին, պատասխանեց. «Ոչ, ուղղակի գյուղաշխատանքներ են, այդ պատճառով երկար ժամանակ չենք կարողանում գնալ գրասենյակ»:

 Ուշագրավ
---