«Առավոտ». Կվերցնի՞ արդյոք ՐաֆՖի Հովհաննիսյանն իր մանդատը![]() 8 սեպտեմբերի 2012 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: «Առավոտ»–ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը: «Մենք դեռևս ամռանն էինք հայտարարել, որ մինչև Աժ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: Որոշ հարցերի պատասխաններն այդ օրն արդեն կլինեն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Թե ինչ տրամադրություններ են գերիշխում կուսակցության վարչությունում՝ պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Վարչության որոշելիք հարց է, կքննարկենք բոլոր կողմ և դեմ հարցերը և որոշում կկայացնենք»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |