«Հայկական ժամանակ». ՀԱԿ-ը հօգուտ մամուլի նոր օրինագիծ է դնելու շրջանառության մեջ![]() 8 սեպտեմբերի 2012 - 10:05 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի և զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար' անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից և վիրավորանքից և ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես որ այժմ է: Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլևս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլևս իրենց իմաստը կկորցնեն: Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով նյութ հրապարակել և տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |