Հոգեբան. Հետհանգստյան սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է գնումների գնալ

PanARMENIAN.Net - Հետհանգստյան սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է գնումների գնալ, օրինակ` աշխատանքի համար նոր հագուստ գնել: Նման խորհուրդ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Պողոսյանը:

«Հանգիստն այն իրավիճակն է, երբ մարդը ոչ մի բանի նկատմամբ պատասխանատվություն չի ունենում: Այդ պատճառով էլ հանգստից աշխատանքի անցնելը մարդու համար ավելի դժվար է, քան հակառակը», - ասաց հոգեբանը:

Բանախոսը նշեց, որ հոգեբաններն այդ շրջանն անվանում են «բուֆերային», որում մարդը լինում է աշխատանքի անցնելուց հետո, մոտավորապես, իր հանգստի կեսը: Ըստ Պողոսյանի` հետհանգստյան սթրեսն ավելի արտահայտված է լինում ստեղծագործական աշխատանք կատարող մարդկանց ու երեխաների մոտ:

«Երեխաների մոտ այդ անցումն ուղղակի սարսափելի է լինում, քանի որ նրանք ավելի տպավորվող են», - նշեց մասնագետը:

Հոգեբանը նաև խորհուրդ տվեց հետհանգստյան սթրեսից շուտ դուրս գալու համար մինչ աշխատանքի անցնելը հետզհետե հանդիպել աշխատանքային ընկերներին, բայց ոչ աշխատանքային միջավայրում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---