Չորս հայ բանվորներ մահացել են Մոսկվայում՝ ընկնելով դիտահորը![]() 8 սեպտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - 4 մարդկային կյանք խլած դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի Գոսպիտալային փողոցում սեպտեմբերի 7-ի երեկոյան: Մոտավորապես ժամը 10-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող դիտահորը, հայտնում է Life News-ը՝ իրավապահների վրա հղումով: Ողբերգության վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները կարողացել են փրկել միայն մեկին: Մյուս չորսին պատահարի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներն արդեն անզոր էին օգնելու: Զոհվածների ցուցակը. 1. Ավագյան Գ.Վ., 1980թ., Հայաստանի քաղաքացի 2. Բիչախչյան Մ.Վ., 1982թ., Հայաստանի քաղաքացի 3. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 30 տարեկան 4. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 32-33 տարեկան: Ընթանում է քննչական ստուգում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |