Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է![]() 8 սեպտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբորի 8-ին, Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն նշվում է 1958թ. Բուխարեստում լրագրողների միջազգային կազմակերպությունների կոնգրեսի որոշմամբ: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները պետք է իրենց համերաշխությունը դրսևորեն հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում: 1943թ. այս օրը Գերմանիայում մահապատժի ենթարկվեց չեխ լրագրող, գրող և հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: Ֆուչիկը հայտնի դարձավ աշխարհին «Ռեպորտաժ պարանը վզին» գրքի շնորհիվ, որը գրել էր Պրահայի բանտում: Նրա մահվանից հետո գիրքը թարգմանվեց 70 լեզուներով, իսկ 1958 թվականից նրա մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |