Հայաստանը տարածաշրջանի աստղագիտական կենտրոն դառնալու հնարավորություն ունի![]() 8 սեպտեմբերի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Տարեկան մոտ 50 հազար դոլարի պետական ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը կարողանա դառնալ տարածաշրջանի (Մերձավոր Արևելք) աստղագիտական կենտրոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Բյուրականի Աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դառնալու հայտը ներկայացրել է օգոստոսի 20-31-ը Պեկինում տեղի ուենցած Միջազգային աստղագիտական գլխավոր համագումարին, որը տեղի է ունենում 3 տարին մեկ անգամ և համարվում է աստղագիտական աշխարհի գլխավոր իրադարձությունը: «Համագումարին որոշվում, քննարկվում են այն բոլոր առաջիկա ծրագրերը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն աստղագիտության հետ», ասաց բանախոսը հավելելով, որ այս տարի Միջազգային աստղագիտական միությունը աստղագիության զարգացման ռազմավարական պլան է ընդունել. «Աշխարհը բաժանվել է 8 տարածաշրջանի, որոնցից յուրաքանչյուրում պետք է ընտրվի մեկ երկիր որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն»: Բանախոսը նշեց, որ մեր տարածաշրջանի կետրոն դառնալու համար հայտ է ներկայացրել 7 երկիր, և միայն մեր երկրի ներկայացուցչին է հնարավորություն տրվել զեկույց ունենալ, ինչը, ըստ բանախոսի, վկայում է այն մասին, որ կենտրոն է ընտրվելու հենց Հայաստանը. «Մեզ ասացին, որ ամենամեծ հնարավորությունը այս դեպքում Հայաստանն ունի, սակայն այն պայմանով, որ պետութայն կողմից պետք է աջակցություն լինի, որպեսզի ծրագրերը հնարավոր լինի իրականացնել»: Բանախոսը նշեց նաև, որ ՄԱՄ-ի (Միջազգային աստղագիտական միություն) կողմից նամակ է ուղարկվել մեր կառավարությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով և իրենք այժմ սպասում են պատասխանին. «Սա շատ մեծ հեղինակություն կարող է բերել Հայաստանին միջազգային ասպարեզում, քանի որ չկա մի այլ ոլորտ, որում Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի կենտրոնը, այն էլ 10 տարի ժամկետով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |