Դաշնակահար Սուրեն Բարրին ելույթ կունենա Երևանում

Դաշնակահար Սուրեն Բարրին ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայկական արմատներով երիտասարդ և տաղանդավոր կանադացի դաշնակահար Սուրեն Բարրիի մենահամերգը: Նա աշխարհի ամենահայտնի հայագետներից մեկի`պրոֆ. Դորա Սաքայանի թոռն է:

Երիտասարդ դաշնակահարը երևանյան համերգին կկատարի Բեթհովենի, Ռավելի, Բաբաջանյանի և Շումանի ստեղծագործությունները:

Բարրիի տաղանդը բացահայտվեց 2001 թ-ին, երբ 11 տարեկանում մասնակցեց երաժշտական փառատոներից մեկին:

Երաժշտագետները Սուրենի կատարումն անվանեցին իր տարիքի համար շատ հասուն և խորը: Վերջին տարիներին նա հաղթել է Կանադայի բազմաթիվ երաժշտական փառտոներում

Այս տարի օգոստոսին նա դարձել է Կանադայի 41-րդ ազգային երաժշտական մրցույթի հաղթող:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---