Ս. Լավրով. ԱՄՆ մոտ գերակշռում է սպառնալու և Սիրիայի ու Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ձգտումը![]() 8 սեպտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի սատարում Սիրիայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ սպառնալիքների և նոր պատժամիջոցների քաղաքականությանը: «Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մենք քննարկել են Սիրիայի և Իրանի շուրջ իրավիճակը: Մեր նպատակները երկու դեպքում էլ համընկնում են: Մենք ցանկանում ենք, որպեսզի Սիրիան լինի ազատ, քաղաքականապես բարգավաճող երկիր, որպեսզի այն ղեկավարի կառավարություն, որն ընտրված է ժողովրդի կողմից և որն արտացոլում է Սիրիայում բնակվող բոլոր մարդկանց ակնկալիքները»,- Լավրովի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար անընդունելի է միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտումը Իրանի միջուկային ծրագրի համատեքստում: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա թույլ չտանք»,- ասել է Լավրովը: Խոսելով նպատակներին հասնելու մեթոդների մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «ԱՄՆ մոտ գերակշռում է սպառնալու և ճնշումը ուժեղացնելու, Սիրիայի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ձգտումը»: «Մենք դրա հետ համաձայն չենք, որովհետև խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավել, այլ ոչ թե մեկուսացնել»,- ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |