Մահացել է դերասան Ալեքսանդր Բելյավսկին, ով հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից![]() 8 սեպտեմբերի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բելյավսկին, ով հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերից, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Մոսկվայի իրավապահ մարմիններում աղբյուրը: Աղբյուրի խոսքով, դերասանի մարմինը գտել են նրա տան մայթին: Նախնական վարկածով, Բելյավսկին բարձրացել է 5-րդ հարկ, որից հետո ցատկել. 5-րդ հարկում գտել են նրա ձեռնափայտը: Մի քանի տարի առաջ դերասանը ծանր ուղեղի կաթված է տարել, որից հետո չի կարողացել խոսել: Բելյավսկին խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում, դարձել կատակերգու Բենի Հիլի ռուսական ձայնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |