Նախագահը մասնակցել է Շուշիի դպրոցի բացման արարողությանը![]() 8 սեպտեմբերի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել Արցախի Հանրապետության կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, Շուշի քաղաքում նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որտեղ առաջիկայում կտեղափոխվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք կազմակերպություններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |