Բաղիշը կարծում է, որ Թուրքիան ամաչելու ոչինչ չունի Հայոց ցեղասպանությունից և սպառնում է Ֆրանսիային 8 սեպտեմբերի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարար Էղեմեն Բաղիշը հայտարարել է, որ ֆրանսիական պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին բաժինը ներառելով Ֆրանսիայի ներկա իշխանությունները պատրաստվում են հաջորդ ընտրություններին և դրա հետ մեկտեղ դաստիարակում «թունավորված սերունդ»: Նա նշել է, որ Թուրքիան «ամաչելու ոչինչ չունի: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ»,- ասել է Բաղիշը: Թուրք նախարարը նաև հույս է հայտնել, որ «Ֆրանսուա Օլանդի ռեժիմը ճիշտ է հաշվարկել նման նախաձեռնության գինը»: «Ղեկավարվել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև բարեկամության սկզբունքներով նշանակում է ելնել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Թուրքիայի շահերից: Այլ դեպքում Ֆրանսիան կարող է լինել տուժող կողմ»,- հայտարարել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Ըստ վերջին հաղորդագրությունների, օրինագիծը շուտով նորից կդրվի շրջանառության մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |