Շվեյցարիայի հայերը Հունգարիայից պահանջում են Բաքվից ետ կանչել դեսպանին![]() 8 սեպտեմբերի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Շվեյցարիա ասոցիացիան (SAA) և Շվեյցարիայի հայ համայնքը դատապարտում են Հունգարիայից ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրան այնտեղ ներում շնորհելը: PanARMENIAN.Net ստացված SAA հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հունգարական կառավարության որոշումը Ռաֆիլ Սաֆարովին արտահանձնելու մասին սպառնալիքի տակ է դնում երկրի դատական համակարգի ամբողջականությունը: Այդ ամոթալի որոշումը վնասում է Հունգարիայի միջազգային հեղինակությանը և վարկաբեկում նրան որպես ժողովրդավարական երկիր և Եվրոպական հանրության անդամ: SAA-ն դատապարտում է նաև Ադրբեջանում Սաֆարովին ներում շնորհելը և դա համարում կանխամտածված սադրանք, որը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Հարավային Կովկասի փխրուն անվտանգությունը, այլ նաև ողջ աշխարհի հայերի անվտանգությունը: SAA-ն Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուլի Լոյենբերգերի հետ միասին ուղերձ է հղել Հունգարիայի դեսպանատանը, կոչ անելով հունգարական կառավարությանը հրապարակավ ընդունել իր սխալը, դատապարտել Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելը և Բաքվից ետ կանչել դեսպանին»: SAA-ն նաև կարծում է, որ Շվեյցարիան պետք է դատապարտի միջազգային օրենքների այդ խախտումը և պահանջի Ադրբեջանի նախագահից կատարել իր վրա վերցրած պարտավարությունները: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |