Իրաքում մոտ 24 մարդ զոհ է դարձել մի շարք ահաբեկչությունների

Իրաքում մոտ 24 մարդ զոհ է դարձել մի շարք ահաբեկչությունների

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին առնվազն 24 մարդ է զոհվել Իրաքի տարբեր շրջաններում իրականացված տասնյակ ահաբեկչությունների արդյունքում: Պայթյուններից մեկը որոտացել է երկրի հարավ-արևելքում տեղակայված Նասիրիա քաղաքում` Ֆրանսիայի հյուպատոսության մոտ: Վիրավորվել է երկու մարդ:

Ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել շաբթ օրը գիշերը Իրաքի Էդ-Դուջեյլ քաղաքում: Գրոհայինները կրակ են բացել կառավարական զորքերի վրա, ինչից հետո ռազմական օբյեկտի մերձակայքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն:

Ներկայումս Իրաքում բռնության հերթական ալիքն է ծավալվում: Վերջին շաբաթներին գրոհայինները հանրապետությունում իրականցրել են մի շարք ահաբեկչություններ: Օգոստոսին դրանց զոհ է դարձել ավելի քան 250 մարդ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---