ՀՀ ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունները ընթանում են բնականոն ընթացքով![]() 9 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը: Ինչպես նշում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, թիվ 17, 18, 19 և 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ թիվ 32 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ: Մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով»,-ասվում է ԿԸՀ մամուլի հաղորդագրությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |