Հալեպում օդային ռմբակոծության արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ

Հալեպում օդային ռմբակոծության  արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ

PanARMENIAN.Net - Հալեպում նախագահ Բաշար Ասադի զորքերի օդային ռմբակոծության արդյունքում զոհվել է ավելի քան 20 մրադ, հաղորդում է Reuters գործակալությունը` հղելով սիրիական ընդդիմությանը: Օդային ռմբակողծության է ենթարկվել Հանանու թաղամասը, արդյունքում ոչնչացվել է բազմաբնակարան շենք: Տվյալ պահին հայտնի է 21 զոհերի և 32 վիրավորների մասին:

Անկախ աղբյուրների այս հաղորդագրությունը ճշտել չի հաջողվել, քանի որ Սիրիայի իշխանությունները արտասահմանցի լրագրողներին թույլ չեն տալիս մտնել երկրի տարածք, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սիրիայում հակամարտությունը չի դադարում արդեն մեկ տարուց ավելի: Այս ընթացքում բախումների զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---