Հայաստանի հավաքականը երրորդ անգամ դարձել է Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն 9 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Ստամբուլում կայացել է Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել է Հունգարիայի հետ: Մեդալներ նվաճելու համար Հայաստանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ, քանի որ Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ 17 միավորով կիսում էր 1-3 հորիզոնականները: Առաջինն ավարտվել է հավաքականների առաջին համարների պարտիան: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ուներ, սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Պետեր Լեկոյի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաև Գաբրիել Սարգսյան և Ֆերենց Բերկեշի պարտիան: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ Հայաստանի հավաքականի համար միավոր վաստակել: Հայաստանի հավաքականի երկրպագուներին ուրախացրեց Սերգեյ Մովսիսյանը, ով սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Զոլտան Ալմասիի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են ավելի քան 4 ժամ:Հաղթանակ է տարել Մովսիսյանը, և Հայաստան-Հունգարիա հանդիպման հաշիվը դարձել է 2:1: Վլադիմիր Հակոբյանի և Յուդիտ Պոլգարի միջև պարտիան շարունակվել է մինչև 94-րդ քայլը, սկայան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Այսպիսով Հայաստանը հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով և Ռուսաստանի հավաքականի շրջանցել ըստ լրացուցիչ ցուցանիշների: Հայաստանի շախմատիստները 3-րդ անգամ դարձել են Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոններ: Ռուսաստանը նվաճեց արծաթե, Ուկրաինան` բրոնզե մեդալներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու անգամ Օլիմպիական չեմպիոն է դարձել 2006 և 2008 թթ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |