Լիբանանում հայտնաբերվել է գազի մեծ հանքավայր

Լիբանանում հայտնաբերվել է գազի մեծ հանքավայր

PanARMENIAN.Net - Լիբանանյան մերձափնյա բնական գազի հանքավայրերի ծավալը կարող է գերազանցել Կիպրոսի, Սիրիայի և Իսրայելի հանքավայերի ծավալը: Այս մասին հաղորդել է նորվեգական Spectrum ընկերության տնօրեն Դևիդ Ռոուլանդսը, ով պետք է հետախուզություն անցկացնի լիբանանյան ջրերում:

Սակայն Spectrum-ի հավաքագրած տվյալների մշակումը կավարտվի միայն 2013-ի հունվարին:

Լիբանանյան ավազանում, որը ձգվում է Եգիպտոսից մինչև Կիպրոս և Լիբանան, կարող է պարունակվել 3.5 տրիլիոն քկմ գազ և և մինչև 1.7 մլրդ բարել նավթ, գրում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---