Մարիո Մոնտի. Եվրոպայի պարտքային ճգնաժամը վերաբերում է ընդհանուր արժեքներին

Մարիո Մոնտի. Եվրոպայի պարտքային ճգնաժամը վերաբերում է ընդհանուր արժեքներին

PanARMENIAN.Net - Եվրոպայի պարտքային ճգնաժամը վերաբերում է ընդհանուր արժեքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, հաղորդում է Reuters-ը: Այս կարծիքը նա հայտնել է Սարաևոյում Հանուն համաշխարհային խաղաղության ամենամյա հանդիպման ընթացքում:

Ստեղծված իրավիճակում Իտալիայի վարչապետը կոչ է արել ԵՄ պետություններին հաստատել իրենց հավատարմությունը միասնությանը: «Երբ փորձում ես հաղթահարել ճգնաժամը, ապա շատ կարևոր է միավորել մարդկանց, այլ ոչ թե պառակտել»,-ընդգծել է նա:

Իտալիայի վարչապետն առաջարկել է Հռոմում անցկացնել ԵՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպում` նվիրված պոպուլիզիմի և նացիոնալիզմի հաղթահարմանը: Այս նախաձեռնությանը իր հավանությունն է տվել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---