Շարմազանովի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելն անակնկալ չէր

Շարմազանովի համար Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելն անակնկալ չէր

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելն անակնկալ չէր իր համար:

«Ես, անշուշտ, չէր սպասում դրան, բայց իմ համար դա անակնկալ չէր»,-հայտարարել է նա:

Շարմազանովը հեգնանքով նշել է, որ նախորդ տարիներին Հովհաննիսյանն իր գործելաոճով արդեն ընտելացրել է, որ նման քայլեր նրանից սպասելի են:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---