«Ռոքն-ռոլի արքայի» Աստվածաշունչը վաճառվել է աճուրդում 94 հազար դոլարով

«Ռոքն-ռոլի արքայի» Աստվածաշունչը վաճառվել է աճուրդում 94 հազար դոլարով

PanARMENIAN.Net - «Ռոքն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին պատկանող Աստվածաշունչը Omega Auctions աճուրդում վաճառվել է 59 հազար ֆունտ ստեռլինգով՝ 94 հազար դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ բրիտանական BBC-ի, գիրքը նա նվեր է ստացել 1957թ., որոշ էջերում կան Էլվիսի ձեռքով արված գրառումներ: Աճուրդը կազմակերպվել է Փրեսլիի իրերի հավաքածուի սեփականատերի հանձնարարությամբ, որը որոշել էր վաճառել իր հավաքածուի մեկ քառորդը: Լոտերի թիվը հասնում էր 100, որոնց թվում էր նաև երգչի վարտիքը, որն այդպես էլ չգտավ իր գնորդին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---