ԱՄՀ-ն հերթական զեկույցն է պատրաստում Հայաստանի վերաբերյալ

ԱՄՀ-ն հերթական զեկույցն է պատրաստում Հայաստանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Նրանց այցի նպատակը ԱՄՀ հերթական զեկույցի պատրաստումն է, որի հիման վրա Հայաստանին կտրամադրվի վարկի հերթական չափաբաժինը, հայտնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հիմնականում Հայաստանի տնտեսական իրավիճակը, զուգահեռներ անցկացվեցին նաև Վրաստանի տնտեսական զարգացումների հետ: Քննարկվեց նաև ներքաղաքական վիճակը, հնարավոր զարգացումները մինչև նախագահական ընտրություններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հատկապես վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---