Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել են

Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել են

PanARMENIAN.Net - Մահապարտը պայթեցրել է իրեն աֆղանական Քունդուզ քաղաքում: Ինչպես հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը, արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել են:

Ըստ տեղական իշխանությունների, պայթյունն ուղղված էր ոստիկանների դեմ, որոնք պետք է հսկեին կարգապահությունը ցույցի ժամանակ:

Պայթյունի վայրը մարդաշատ էր, հիմնականում դրանք խաղաղ բնակիչներ էին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---