Վիկտոր Դալլաքյանը կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի փոխղեկավար

Վիկտոր Դալլաքյանը կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի փոխղեկավար

PanARMENIAN.Net - Աժ-ում ՀՀ նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը առաջիկայում կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի փոխղեկավար: Այդ մասին լրագրողներն է ասել ինքը Դալլաքյանը խորհրդարանում: Ըստ նրա, աշխարհի առաջատար երկրներում ընդունված կարգ է, երբ օրենսդիր մարմնում նախագահի ներկայացուցիչը նախագահի աշխատակազմի փոխղեկավարն է նաև:

Ըստ Դալլաքյանի, նրա գործառույթների մեջ կմտնի նաև կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունների համակարգումը, նրանց փորձարկումն ու նախագահի կարծիքի ներկայացումը: «Այսինքն ես միջնորդավորված մասնակցություն կունենամ օրենսդրական որոշումներին նախագահի անունից»,-ասել է նա: Նախագահի ներկայացուցիչը նշել է, որ մտադիր է հետևել մամուլի հրապարակումներին և հանդիպել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ օրենսդրական լուծում տալու համար նրանց արծարծած հարցերին և ներկայացնել դրանք նախագահին:

Նա նաև նշել է, որ մտադիր է համագործակցել բոլոր խմբակցությունների հետ և դիմել է նրանց նման կոչով:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---